Պաշտոնից ազատում՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 17-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պաշտոնից ազատել է փոխքաղաքապետերից մեկին։

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Սերգեյ Ներսեսյանի դիմումը՝

1. Սերգեյ Բորիսի Ներսեսյանին՝ 2022 թվականի հունվարի 17-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 14-ը»։

(Visited 2 times, 1 visits today)