Ես լռելու որոշում չեմ կայացրել, բայց… Բայց խռովք ունեմ…

Մարդն ինքն իրեն քննադատում է. չգիտեմ՝ ուրիշների մոտ ինչպես է, բայց ես շատ հաճախ հիշում եմ իմ թերությունները, սխալները, որոնց համար ինձ շարունակ նախատում եմ:

 

Հիշեցի իմ մանկությունը, հանկարծ զգացի, թե ինչքան ծանր մանկություն էր: Մոռացել ենք այդ բոլորը, բայց իմ սերունդը սոսկալի բաներ է տեսել՝ հասարակ բան է, չէ՞, կոշիկը, բայց չկար…

Ես լռելու որոշում չեմ կայացրել, բայց խռովք ունեմ: Խռովքս գալիս է հենց հասարակության չկայացվածությունից, էն բազմաթիվ խնդիրներից, որոնք էսօր եկել ու կանգնել են մեր առաջ: Հայրենասիրության պակասի խնդիրը, մեր հոգևոր արժեքների հանդեպ անտարբերության խնդիրը… Շատ են…

Մի Կոմիտասով, մի Սարյանով, մի Խաչատրյանով, Համո Սահյանով ու Սևակով ավելի շատ բան կարող ենք ասել մեր մասին, քան բազմաթիվ հյուրանոցներով ու ռեստորաններով, որոնք, փառք Աստծո, այսօր նման են աշխարհի շատ ու շատ երկրներում կառուցված լավագույններին:

Հոգու համար տեղ պիտի լինի, մեր ստեղծագործ էությունը ցույց տալու տեղ պիտի լինի:
Սոս Սարգսյան

(Visited 6 times, 1 visits today)