Գիտե՞ս, Ակսել, խոսեց Չարենցը, ես մի գաղտնիք պիտի բացեմ, բայց միայն քո առաջ…

Զրույց Ակսել Բակունցի հետ

-Գիտե՞ս, Ակսել,-խոսեց Չարենցը,և նրա ձայնը հևքով էր լցված:-Ես մի գաղտնիք պիտի բացեմ, բայց միայն քո առաջ:

Մի’ հավատա բոլոր նրանց, ովքեր ասում են, թե Արփիկը մեռավ հիվանդության կամ ուշացած վիրահատության պատճառով:

Երդվում եմ,դա ճիշտ չէ: Նա մեռավ, որպեսզի պատժեր ինձ: Նա վրեժ լուծեց ինձնից: Նա փոխհատուցեց իմ մեղքը մահով: Այդպես որոշեց…

Դեռ այն ժամանակ, երբ նա առաջին անգամ եկավ բանտ, ու ես պատրաստ էի ոտքերն ընկնել ներումի համար, նա ինձ այդպես էլ ոչինչ չասաց: Հասկանո՞ւմ ես,ոչինչ:

Չհարցրեց պատահածի մասին, չմեղադրեց, չլքեց, քանի որ հոգու խորքում պատրաստ ուներ այս մեկը` զոհաբերությունը դավադրության պես, նվիրվածությունը`վրեժի նման…

Ասա ինձ, Ակսել, մահը սիրո երաշխիք կարո՞ղ է լինել… Ասա, հատուցման համար գոյություն չունե՞ր սահմանված մի չափ:

Եվ ասա, թե ինչ են անում, եթե անեծքն աղոթքից նախապատվելի է դառնում…

Հովիկ Չարխչյան

(Visited 655 times, 1 visits today)