Մահացել է «Ռեալ Մադրիդի» լեգենդար ֆուտբոլիստը

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, 88 տարեկան հասակում մահացել է ակումբի լեգենդար նախկին հարձակվող Ֆրանսիսկո` Պակո Խենտոն։

Խենտոն «Ռեալի» կազմում հանդես է եկել 1953-1971 թթ. և այդ ընթացքում ակումբի մարզաշապիկով մասնակցել է 600 հանդիպման` դառնալով 182 գոլի հեղինակ։

Խենտոն համաշխարհային ֆուտբոլում միակն է, ով 6 անգամ դարձել է Եվրոպական չեմպիոնների գավաթի հաղթող (Խմբ.` Չեմպիոնների լիգան ժամանակին կոչվել է Եվրոպական չեմպիոնների գավաթ)։

Բացի դրանից, Խենտոն ևս 12 անգամ «արքայական» ակումբի հետ դարձել է Լա լիգայի չեմպիոն, 2 անգամ` Իսպանիայի գավաթակիր, իսկ 1960 թ. նվաճել է Միջմայրցամաքայաին գավաթը։

Նշենք նաև, որ Լա լիգայի 12 չեմպիոնական տիտղոսները նույնպես ռեկորդային ցուցանիշ է:

Ընդհանուր առմամբ Խենտոն «Ռեալի» կազմում նվաճել է 23 տիտղոս և ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է, և միայն վերջերս Մարսելոն, նվաճելով Իսպանիայի Սուպերգավաթը, կրկնեց այդ ցուցանիշը։

(Visited 13 times, 1 visits today)