Փառք ու պատիվ մեր իշխանություններին… ՀՌՀ անդամի թեկնածու

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Հակոբ Հակոբյանը ԱԺ-ում հայտարարեց ,որ դեմ է քաղաքական նպատակով որևէ հեռուստաալիք փակելուն.

«Ես միանգամայն դեմ եմ քաղաքական նպատակով որևէ հեռուստաալիք փակելուն: Փառք ու պատիվ մեզ և մեր իշխանություններին, որ մինչ այսօր որևէ հեռուստատեսություն չի փակվել, ինչպես փակվել են սրանից առաջ:

Ես կարծում եմ՝ մեր իշխանություններն այնքան խոհեմություն կունենան, որ կշարունակեն այդ գիծը», — ասաց նա:

ՀՌՀ թեկնածուն նաև հայտարարեց, որ եթե վաղը որևէ հեռուստաընկերության եթերով որևէ մեկը բռնություն քարոզի, ատելության խոսք կամ վիրավորանք հնչեցնի, ապա ինքը կդիմի դատարան՝ առաջարկելով լիցենզիայից զրկել հեռուստաալիքին:

Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է ՔՊ-ն:

(Visited 10 times, 1 visits today)