Տեսախցիկը ֆիքսել է ֆիզկուլտուրայի դասաժամին աշակերտի հանկարծակի մահը

ՌԴ Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքում ֆիզկուլտուրայի դասաժամին իններորդ դասարանցու մահվան պահը տեսագրվել է։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է NEWS.ru Telegram ալիքը։

Կադրերում երևում է, թե ինչպես է աշակերտը վազվզում մարզասրահով մեկ, բայց ինչ-որ պահի դանդաղում է և երեսնիվայր ընկնում: Այդ ժամանակ, ենթադրաբար, նրա մոտ են վազում ուսուցիչը և մի քանի աշակերտներ։

Դրանից հետո բուժքույրերը զննում են նրան, իսկ ավելի ուշ ժամանած շտապօգնության բժիշկները փորձում են փրկել տղային։

Աշակերտի ծնողների խոսքով՝ նա առողջ է եղել, աշակերտը սրտի հետ կապված խնդիրներ ու այլ հիվանդություններ չի ունեցել։

(Visited 6 times, 1 visits today)