Մարդակերների սարսափելի ցեղ, որ չի խնայում անգամ նորածին երեխաներին. Ինչո՞ւ այս ցեղում չեն ուտում կանանց

Որքան էլ որ զարմանալի հնչի, մեր մոլորակում շարունակում են ապրել մարդակերներ, ովքեր ոչ մի կերպ չեն խնայում մարդկային կյանքերն ու շարունակում են մարդ ուտել։ Այդպիսի մի ցեղ է կորուբոն՝ Բրազիլիայում բնակվող մարդկանց կույտ, որ չեն խնայում անգամ նորածին երեխաներին, սակայն ինչո՞ւ այս ցեղում երբեք չեն ուտում կանանց։

Կորուբոն, ինչպես արդեն նշեցինք, Բրազիլիայում բնակվող ցեղ է, որը համարվում է մոլորակի դեռ պահպանված ամենաքիչ մարդակեր ցեղերից մեկը։ Այս ցեղը իր վայրի ապրելակերպով ամեն կերպ տարբերվում է մոլորակի մնացած ցեղերից։ Կորուբո ցեղում նետաձիգների մի ամբողջ ջոկատ կա, ովքեր դուրս են գալիս որսի և ոչ միայն որսում են վայրի կենդանիների, այլ նաև մարդկանց։ Այո՛, այո՛, մարդկանց, իսկ ավելի կոնկրետ կողքի ցեղի անդամներին, ովքեր կարող են ազդել նրանց նյարդերի վրա։

Սա դեռ ամենը չէ։ Այս ցեղում նաև կարող են ուտել սեփական ցեղի անդամներին։ Օրինակ՝ ցեղակիցները դեմ չեն ուտել թերություններով ծնված երեխաներին կամ արատավոր այն երեխաներին, ովքեր այդ արատը ձեռք են բերել ինչ-որ դժբախտ պատահարի արդյունքում։ Սակայն այստեղ կարևոր է երբեք չուտել կանանց։

Ցեղում վստահ են, որ տղամարդու միսն ավելի օգտակար ու համեղ է, իսկ կինը մեղավոր է, ու նրա միսն ուտելը կարող է շատ մեծ մեղքերի բերել նրան ուտողին։ Բացի այդ, ըստ նրանց, չար ոգիները ապրում են հենց կանանց մեջ, ու եթե նրանք կնոջ միս ուտեն, կարող են այդ բոլոր ոգիներին ուղղակի ներքաշել իրենց մեջ ու արդյունքում իրենք դառնալ չար ոգիների կրողը։

Այստեղ կանանց այնքան սարսափելի բաներ են վերագրում, որ հարգանքով են վերաբերվում միայն այն կնոջն, ով տարիքով ավելի մեծ է։

Մյուս կողմից էլ կանայք երբեք չեն նեղվում այս վերաբերմունքից, որովհետև հենց դրա շնորհիվ են նրանք կարողանում պահպանել իրենց կյանքը, որովհետև եթե այս ցեղում կնոջ միսը պիտանի համարեին, ապա բազմաթիվ կանայք զրկված կլինեին ապրելու իրավունքից՝ դառնալով ինչ-որ մեկի ստամոքսի անբաժան մասնիկ։

(Visited 36 times, 1 visits today)