Զեկուցում էի, հուզված էի, առաջին անգամ էր… Սիմիդյան

Շրջակա միջավայրին նախարար Հակոբ Սիմիդյանը ԱԺ ամբիոնի մոտ ժպիտը դեմքին էր ելույթ ունեցել, ինչը համացանցում տարբեր մեկնաբանությունների առիթ էր դարձել։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Սիմիդյանն ասաց, որ նախարարի պաշտոնում դա իր առաջին ելույթն էր, հուզված էր, դրա համար էլ ժպտում էր։

«Ես չգիտեի, որ ժպիտն այդքան մեկնաբանությունների տեղիք կտար։ Առաջին անգամ էր, զեկուցում էի, հուզված էի։ Այս արձագանքը մի փոքր զարմանալի էր, որովհետև տարատեսակ մեկնաբանություններ սկսեցին լինել, որոնք անհասկանալի էր, թե ինչու։

Ես կարծում եմ՝ ժպտալը նման մեկնաբանությունների առիթ պետք է չտար, բայց ցավոք սրտի»,- ասաց նա։

(Visited 2 times, 1 visits today)