Ուշագրավ հաղորդագրություն Կրեմլից

Համաշխարհային ճգնաժամի թեժ պահին, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ «Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակվել Ուկրաինայի վրա», Պուտինը զանգահարեց Ալիևին և նրա հետ քննարկեց «ներուկրաինական կարգավորումը»։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դա արվել է «հաշվի առնելով Իլհամ Ալիեւի վերջին այցը Ուկրաինա»։

Պուտինը խոսել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շփումների մասին, պատմել «Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների» մասին, որոնք հաջողվել է կարգավորել ՀԱՊԿ ուժերի շնորհիվ, ինչպես նաև հաստատել է տրամադրվածությունը՝ «շարունակել ամրապնդել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը»:

Ալիևը Կիեւում Զելենսկիի հետ քննարկել է տրանսպորտային միջանցքների հարցը, Ուկրաինայում հող է վարձակալել ցորեն աճեցնելու համար։ Ալիևը կրկին ճանաչել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղրիմի պատկանելությունը։

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ քիչ հավանական է։ Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանին նման քայլի գնալու համար անհրաժեշտ է վերանայել իրավիճակը աշխարհում և իր ներքին քաղաքականությունում։ Նա Պուտինին ու Զելենսկիին առաջարկել է հանդիպել Թուրքիայում։

Ինչի՞ մասին է Էրդողանը ակնարկել Պուտինին։ «Ներքին քաղաքականությունը» միայն պալատական ​​ինտրիգները չեն, այլ նաև միջէթնիկ հարաբերությունները երկրում։

Էրդողանի խորհրդականն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանում ապրող 25 միլիոն մահմեդականների օգնությամբ կարող են ներսից պայթեցնել երկիրը։ Էրդողանը կրկին հայտարարել է, որ Ղրիմը պատկանում է Ուկրաինային։

lragir.am

(Visited 10 times, 1 visits today)