Տեսանյութ, որում մայրը… Աղջիկը ցանկացավ օգնել մորը և պատահաբար պարզեց նրա գաղտնիքը

Reddit-ի «kill_me_alreadyy» անունով օգտատերը կիսվել է պատմությամբ այն մասին, թե ինչպես է ցանկացել օգնել մորը ընտանիքի լուսանկարներն ու տեսանյութերը նրա հեռախոսից ուղարկել խմբային չաթ և պատահաբար պարզել նրա գաղտնիքը: Աղջիկը չի կարողացել թաքցնել ծնողի մասին ճշմարտությունը եւ ամեն ինչ պատմել է հորը, գրում է Lenta.ru-ն:

Օգտատիրոջ խոսքով՝ մի քանի շաբաթ առաջ մայրն իրեն է տվել հեռախոսը և խնդրել ընտանեկան չաթին ուղարկել հարազատների հանդիպման ժամանակ արված նկարներն ու տեսանյութերը։

Երբ աղջիկը վերցրել է գաջեթը և մտել պատկերասրահ՝ հարմար կադրեր ընտրելու, պատահաբար տեսել է մի տեսանյութ, որում մայրը սեքսով է զբաղվում ամուսնու զարմիկի հետ։ Այնուհետև նա նամակագրություն է գտել, որտեղ ծնողն ու նրա սիրելին ինտիմ նամակներով են փոխանակել։

Սկզբնապես աղջիկը որոշել էր ոչինչ չասել հորը, սակայն մոր ծննդյան օրը մտափոխվել է։ «Հայրս նրան ոսկե ապարանջան տվեց, և նա շնորհակալություն հայտնեց դրա համար, գրկեց ու համբուրեց: Տոնական ընթրիքի ժամանակ նա անընդհատ խոսում էր այն մասին, թե որքան է սիրում հայրիկիս և որքան է իրեն դուր եկել նվերը։ Ես այլևս չդիմացա և ասացի նրանց այն ամենը, ինչ գիտեի, հետո գնացի իմ տուն», — հիշել է նա:

Դրանից հետո պատմողի հայրը ամուսնալուծության հայց է ներկայացրել և սկսել է չարաշահել ալկոհոլը, իսկ մայրը շատ է վիրավորվել աղջկանից: Եզրափակելով՝ գրառման հեղինակը մեկնաբաններին հարցրել է, թե ինչ են մտածում մոր մասին ճշմարտությունը բացահայտելու իր որոշման մասին։

Օգտատերերի մեծ մասն աջակցել է աղջկան՝ նրա արարքն անվանելով ճիշտ: Նրանց կարծիքով՝ կատարվածի մեղավորն ինքը` մայրն է։ «Մայրդ միակն է, որ քանդել է ձեր ընտանիքը։ Եթե չասեիր հորդ, նա այդ մասին ավելի ուշ կիմանար, և նրա համար շատ ավելի վատ կլիներ»,- գրել է մեկնաբաններից մեկը։

(Visited 7 times, 1 visits today)