Իսկ դուք գիտե°ք, թե ինչպես է սկսվել ֆասթ ֆուդի վաճառքն ու տարածումը. Պատմություն, որ քչերը գիտեն

Հենց այսպես սկսվեց ֆասթ ֆուդի տարածումը. այս պատմությունը քչերը գիտեն․․․

Ժամանակակից ֆասթֆուդի ինդուստրիան սկսվեց 1921 թվականին ԱՄՆ-ում, երբ White Castle ընկերությունը սկսեց պատրաստել համբուրգերներ։

Հաճախորդներին գրավելու համար ընկերությունն օգտագործում էր նույն մեթոդներն, ինչ-որ ֆասթֆուդի շատ ընկերություններ հիմա` ցածր գին, մաքուր տարածք և համբուրգեր, որը պատրաստվում է հենց հաճախորդի աչքի առաջ, սակայն նրանք մի հետաքրքիր գովազդային քայլի դիմեցին, որն ունեցավ ամենամեծ ազդեցությունը։

White Castle ընկերությունը վարձում էր հատուկ մարդկանց, ովքեր սպիտակ բժշկական համազգեստներով գալիս ու կանգնում էին համբուրգեր գնելու հերթերի մեջ։

Այս տեսարանից հետո հաճախորդները սկսում էին մտածել, որ համբուրգեր գնում և ուտում են նույնիսկ բժիշկները, ինչը ստիպում էր նրանց հավատալ համբուրգերի <<առողջ սնունդ>> լինելու գաղափարին և հանգիստ ավելի հաճախ օգտվել ընկերության սննդի կետերից։

patum.am

(Visited 17 times, 1 visits today)