Իշխան Ա Ցայը քսան տղա ուներ. Մահից առաջ նա կանչում է տղաներին իր մոտ և նետերով լի կապարճը մեկնելով նրանց, ասում է…

Իշխան Ա Ցայը քսան տղա ուներ։ Մահից քիչ առաջ նա կանչում է տղաներին իր մոտ և, նետերով լի կապարճը մեկնելով նրանց, ասում է.

— Քսանմեկ հատ նետ կա այս կապարճի մեջ։ Ձեզանից ամենաթույլը թո՛ղ դուրս քաշի մի նետ և կոտրի՛։

Որդիներից ամենաթույլը կապարճից դուրս է քաշում մի նետ ու առանց որևէ ջանքի կոտրում։

— Հիմա,- ասում է իշխանը,- ձեզանից ամենաուժեղը միանգամից թո՛ղ կոտրի մնացած բոլոր նետերը։
Որդիներից ամենաուժեղը շատ է չարչարվում, բայց քսան նետը միանգամից կոտրել չի կարողանում։
Այդ ժամանակ Ա Ցայն ասում է.

— Մեկ նետ կոտրելը շատ հեշտ և հասարակ բան է, իսկ քսան նետ միանգամից կոտրելը նույնիսկ դյուցազնի ուժից վեր է։

Այդ պատճառով կտակում եմ ձեզ՝ ապրել անբաժան և միշտ միասին լինել։ Այդ դեպքում նույնիսկ ամենաուժեղ թշնամին չի կարող ձեր երկրին վնաս պատճառել։

(Visited 21 times, 1 visits today)