Վաղեմի մի պատմություն ու արյան մեջ թաթախված ձեռքեր. տասնամյակ առաջ, օրը ցերեկով, բժշկական համալսարանի շենքի առջև հայտնվեց զինված մի երիտասարդ

Հայկուշ Նազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Վաղեմի մի պատմություն ու արյան մեջ թաթախված ձեռքեր. 2 տասնամյակ առաջ, օրը ցերեկով, բժշկական համալսարանի շենքի առջև հայտնվեց զինված մի երիտասարդ իր ,,շքախմբով,, ու առանց աչք թարթելու, ատրճանակով կրակեց այդ նույն շենքում սովորող երիտասարդներից մեկի՝ Աշոտ Խուդավերդյանի վրա։

Մահամերձ երիտասարդին հազիվ կարողացան հասցնել հիվանդանոց և փրկել նրա կյանքը։ Վերջինս երկար ժամանակ մահվան ու կյանքի դեմ պայքարելուց հետո, կարողացավ ապաքինվել։

Իսկ ովքե՞ր էին այդ երիտասարդները՝ տուժողը այդ նույն համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչի եղբոր որդին էր, մյուսն էլ ավելի ազդեցիկ ու ճանաչված մարդու, ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի դեկանի՝ Գագիկ Ղազինյանի որդին էր՝ Արթուր Ղազինյանը։

Այդ զարհուրելի պատմությունը երկար ժամանակ տպավորվել էր քաղաքացիների մոտ, քանի որ ահ և սարսափի մեջ էին այդ օրերին բժշկական համալսարանի ուսանողները։

Հանցագործություն արած երիտասարդի հայրն ավելի ճանաչված և մեծ շրջապատ ունենալով, կարողացավ կոծկել որդու այդ աններելի արարքները, համաձայնության եզրեր գտնելով տուժшծի հարազատների հետ, փրկեց դատ և դատաստանից սիրելի որդուն։

Եվ ոչ միայն փրկեց, այլ նաև թև ու թիկունք դառնալով որդուն, աճեցրեց ու ,,զորացրեց,, նրան։
Եվ այսօր այդ նույն երիտասարդը, դարձել է քաղաքական դեմք, հիմնшդիր նախագահը ,,Մեկ Հայաստան,, կուսակցության ու հարթակներից ելույթներ ունենալով, ուզում է տպավորություն ստեղծել իրեն չճանաչողների մոտ, մոռանալով մի բան՝ արյունոտ ձեռքերի և խաթարված ճակшտագրերի շուրջ։

Արթուր Ղազինյանի դասախոսությունները, գրառումները և ելույթները, չհիմնավորված գրառումները նրան ճանաչողներին բնավ չեն զարմացնում և հիացնում, ընդհակառակը, ամեն անգամ թմբկահարում և հիշեցնում են անմաքուր և անվստահելի անցյալի մասին։

Հարկ եմ համարում մեջ բերել քաղաքական այդ գործչի գրառումներից մեկը․ ,,Հանցագործի կողմից ներեղություն խնդրելը չի ազատում նրան քր. պատասխանատվությունից։ Ցինիզմը սահմաններ չունի․․․,,։

Եվ ո՞վ է նման վերամբարձ խոսքերի հեղինակը, նույն քր. անցյալ ունեցող, սակայն չդատապարտված մեկը, որի արյունոտ և չմաքրված ձեռքերից դեռ գարշահոտությունն է փչում և հիշեցնում, որ կյանքում ոչ մի բան չի մոռացվում․․․

(Visited 47 times, 1 visits today)