Ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը այսօր և առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 8-ին, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 10-ին և 12-ին՝ կեսօրից հետո, հնարավոր են թույլ տեղումներ:

Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 8-ին, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 10-ին և 12-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:

 

 

(Visited 4 times, 1 visits today)