Նազարբաևը դիմեց Ղազախստանի ժողովրդին

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քաղաքացիներին կոչ է անում միավորվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջը` ներկա մարտահրավերները հաղթահարելու ու երկրի ամբողջականությունը պահպանելու համար։

Նախկին նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայն այդ մասին գրել է Twitter–ի իր էջում։

«Նազարբաևը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում։ Խնդրում ենք կեղծ և սադրիչ տեղեկություններ չտարածել։

Նա մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ»,– նշել է Ուկիբայը։

Ըստ մամուլի քարտուղարի` Նազարբաևը նաև հեռախոսազրույցներ է ունեցել բարեկամ երկրների ղեկավարների հետ։

(Visited 2 times, 1 visits today)