Մահացել է Արեստ Սահակյանը

Ռուսաստանի Տոլյատի քաղաքում մահացել է ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը։

Նա գլխի ծանր վնասվածք էր ստացել դեկտեմբերի 26-ին Տոլյատիում տեղի ունեցած «Նոկաուտների արքաների» մրցաշարում։

Գլխուղեղի վնասվածքից հետո Արեստ Սահակյանը հայտնվել էր երրորդ աստիճանի կոմայում։ Սահակյանի մահվան մասին Ինստագրամում հայտնել է նրա քույրը։

Վերջին հրաժեշտի արարողությունն ու հոգեհանգիստը կլինի Տոլյատիում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա Երեւանում։

(Visited 16 times, 1 visits today)