Կատարվել է գողություն. Վերադարձնելու համար գումար են պահանջել

Aravot.am-ի տեղեկություններով դեկտեմբերի 29-ին անհայտ անձը կայանված վայրից գողացել է Նարե Պարույրի Հայրիկյանի անձնական օգտագործման «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշերը եւ դրանք վերադարձնելու դիմաց «Տելեգրամ» հավելվածի միջոցով պահանջել 55 հազար դրամ:

Նարե Հայրիկյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Նախապատրաստվում են նյութեր:

Aravot.am-ը փորձեց Պարույր Հայրիկյանից ճշտել, թե ներկայում ի՞նչ փուլում է գործը, սակայն կոնկրետ բան պարզել չհաջողվեց, քանի որ Պարույր Հայրիկյանը երկրից բացակայելու պատճառով չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

(Visited 5 times, 1 visits today)