Հանդարտություն… Շշերը ոչ թե նետելու, այլ միջինը խմելու համար են…

ArmLur.am-ը ներկայացնում է ամենամյա քաղաքական աստղագուշակը՝ փորձելով վերլուծել, թե ինչ տարի էր անցնող Ցլի տարին հայրենի քաղաքական գործիչների համար, եւ ինչ է սպասվում նրանց հաջորդ՝ Վագրի տարում:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան

Վագրի տարում ծնված Սեյրան Օհանյանի համար կյանքի վայելքների շրջանը շարունակվում է: Ճիշտ է` ԱԺ երիտասարդ ղեկավարությունն արգելում է ձեզ ավտոմեքենայով խորհրդարանի բակ մտնել, այնուամենայնիվ, մեքենան կա, վարորդը կա, քարտուղարուհին կա, գործը կա, գեղեցիկ ընտանիքը կա…

Վագրերին 2022-ին հաջողություն է սպասվում բոլոր ոլորտներում. կարիերայում, ֆինանսական առումով: Պետք է սպասել միայն դրական փոփոխությունների:

Աստղերը հուշում են պահպանել հանդարտությունը, առջեւում դրված շշերը ոչ թե նետելու, այլ միջինը խմելու համար են. որքան էլ սադրանքներ լինեն:

Մի քանի նախագահների հետ ձեր շփումները շարունակեք` հիշելով, որ միեւնույն է` նրանք իրար հետ կապի մեջ են: Չափից շատ անկեղծանալը երբեմն ձեր դեմ կարող է շուռ գալ: Վերջում հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտարդրում:

(Visited 3 times, 1 visits today)