Տարին սկսվեց առեղծվածային մահով

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարին սկսվեց առեղծվածային մահով․․․ ցավակցում եմ»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 1-ին, Երեւանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝ Գրիգորի Հայրապետովը մահացել է «Երազ» թաղամասի իր բնակարանում։

Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է Հայաստանի ղեկավարների անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Նա ապահովել է Հայաստանի երեք նախագահների եւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

Հայրապետովը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերին։

(Visited 5 times, 1 visits today)