«Նոր դեպքերի ցունամի»… ԱՀԿ ղեկավարը զգուշացրեց…

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ աշխարհում կորոնավիրուսի նոր՝ «դելտա» և «օմիկրոն» շտամերի ի հայտ գալով հնարավոր է վարակման «նոր դեպքերի ցունամի» առաջանա: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում:

Գեբրեյեսուսը նշել է, որ «դելտա» և «օմիկրոն» շտամերի պատճառով վարակման դեպքերը մեծանում են, իսկ դրա հետ՝ ավելանում են հոսպիտալացման ու մահացության դեպքերը:

Նա հատկապես մտահոգիչ է անվանել փաստը, որ «օմիկրոն» շտամը շատ ավելի վարակիչ է: «Դա կարող է առաջացնել դեպքերի ցունամի, ինչը ողջ աշխարհում զգալիորեն կուժեղացնի ճնշումը առողջապահական համակարգերի վրա»,- ասել է նա:

Գեբրեյեսուսը նշել է, որ բարելավվել է իրադրությունն աշխարհում պատվաստանյութերի մատակարարման հետ կապված:«Սակայն հարուստ երկրների կողմից բուստերային պատվաստումներին մեծ ուշադրության հատկացումը կրկին կարող է աղքատ երկրների շրջանում պատվաստանյութերի պակասի պատճառ դառնալ»,-

ասել է ԱՀԿ ղեկավարը՝ հորդորելով հարուստ երկրներին ու պատվաստանյութեր արտադրողներին աշխատել միասին՝ հասնելու ամեն երկրի բնակչության 70 տոկոսի պատվաստման նպատակի իրականացմանը:

(Visited 2 times, 1 visits today)