Վահրամ Խոռխոռունուն uպш նում էին, մի շաբաթ սու գ էր անում. Շատ էլ որ ասում են՝ դաժան է, նենգ… Սերիկ Գևորգյան

Գրող, հրապարակախոս, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանը Yerkir.am-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է անվերապահ աջակցել Ռոբերտ Քոչարյանին, գովերգել է նրան, իսկ հոկտեմբերի 27-ի ոճրագործության վերաբերյալ ասել է.

«Ռոբերտը՝ արցունքի կաթիլն աչքին, ինձ հետ զրույցում ասաց. Ալվարդ, իմ ամբողջ մեղքը նրանում է, որ ես չսպա նվեցի»: Ուղղակի սիրտս լցվեց։ Բա. Տեսնո՞ւմ եք՝ ինչ փխրուն հոգի է ունեցել Ռոբերտ Քոչարյանը:

Շատ էլ որ ասում են՝ դաժան է, նենգ ու եսիմ ինչ:
Խեղաթյուրված պատկերացումներ ենք ունեցել նրա մասին: Երբ որ նոր էր Հայաստանում իշխանության եկել, ամիսը մեկ պարտադիր լացում էր:

Հենրիկ Խաչատրյանին սպա նում էին, լաց էր լինում, Արծրուն Մարգարյանին սպա նում էին, լացելով ասում էր՝ իմ ամբողջ մեղքն այն էր, որ ես չինքնասպանվեցի, Վահրամ Խոռխոռունուն սպա նում էին, մի շաբաթ սու գ էր անում, Պողոս Պողոսյանին սպա նում էին, ասում էր՝ իմ ամբողջ մեղքը նրանում է, որ ես չբարևեցի:

Հարյուրավոր քաղաքացիների քաղմասերում խոշտ անգում էին, ասում էր՝ իմ ամբողջ մեղքը նրանում է, որ ես չխոշտա նգվեցի: Հարյուրավոր ազատամարտիկների բանտերն էին լցնում, ասում էր՝ Ալվարդ, իմ ամբողջ մեղքը նրանում է, որ ես բանտ չլցվեցի:

Ու պարտադիր արցունքն աչքերին: Հաստատ… Լացացրեց ինձ Ալվարդ Պետրոսյանը, տակնուվրա արեց իմ ներաշխարհը: Հարցազրույցի վերջում էլ, որ Քոչարյանի մասին ասաց՝ «Սուպերմենների ժամանակը գնաց, հիմա շախմատիստների ժամանակն է», քիչ էր մնում սամաստրել լինեի։ Ինչպես կլասիկը կասեր՝ դաշնակի սուպերմենն է լավը:

(Visited 5 times, 1 visits today)