Կեղտոտ խաղի մեջ եք մտել. Սեպ եք խրում, զգույշ. Լ. Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

<<Եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես՝ պետք է պարզապես չխանգարել>>․

Արայիկ Հարությունյան
Հլը սրա մեծամտությանը տեսեք։
Երբ Սերժը ձեզ հավաքել ու ասում էր, որ եթե չհամաձայնվեք յոթ շրջանները հանձնելուն, ապա <<Կարս,Կարս․․․>> երգի փոխարեն երգելու եք <<Ստեփանակերտ, Ստեփանակերտ․․․>> երգը, դուք նրան ստիպեցի՞ք, որ հաշվի նստի արցախահայության կամքի ու նպատակների հետ, արդյո՞ք այն ժամանակ Սերժը խանգարու՞մ էր։

Եթե այո, ինչու՞ հրապարակային հայտարարությամբ հանդես չեկաք։
Դուք այն ժամանակ Արցախի վարչապետն էիք։ Կեղտոտ խաղի մեջ եք մտել։ Սեպ եք խրում, զգույշ։

(Visited 4 times, 1 visits today)