Դшժան uպանություն Գյումրու կենտրոնում․ uպանվածը Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի մայրն է

Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում՝ «Պոնչիկ-պոնչիկ» սրճարանի դիմաց գտնվող լեհական հագուստի խանութում։

Նախնական տեղեկությամբ, սպանված են գտել հագուստի խանութի տիրոջը՝ Անահիտ Իսկանդարյանին՝ կոկորդը կտրած։

Հիշեցնենք, Անահիտ Իսկանդարյանը սպանված Կարեն Եսայանի՝ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի, մայրն է։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ ժամը 13․50-ին շտապօգնությունից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրու Բագրատունյաց օղակում՝ «Հովնան» խանութի մոտ, մահացած մարդ կա, մահացողը կին է։

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ՝ անհրաժեշտ գործողություններ են կատարվում հանգամանքները պարզելու համար։

(Visited 6 times, 1 visits today)