Ամոթը ձեր փոխարեն ամաչում և գետինն է մտնում…

Արմեն Դանիելյանը գրել է. Ես ամեն օր համոզվում եմ, որ մեզանից որևէ մեկը մեղք չունի, մեր խղճի վրա արյան մեղք չկա…

Արցախյան վերջին պատերազմի հետ կապված մեզ «մեղսագրվող» որևէ արարքի հեղինակը մենք չենք…

Մենք այդ պատերազմի հետ ուղղակի կապ ունենք այնքանով, որքանով որ Արցախը մեր Հայրենիքն է (ոչ թե արցախահայության, այլ հայ ժողովրդի Հայրենիքն է), հանուն որի զոհվել են մեր զավակներն ու եղբայրները, և անուղղակի կապ չունեինք, որովհետև մեղմ ասած, Աղդամը մեր Հայրենիքը չէր ու մեր իշխանությունները (փուլային կամ փաթեթային դիվանագիտությամբ) պատրաստ էին զիջելու այն…

էլ չասեմ Լուկաշենկոյի միլիարդանոց «բազարների» մասին…
Իսկ ում էր ձեռնտու (քաղաքական առումով) այս ամենը մեկ ուրիշի վրա բարդելը, այսօր առավել քան ակնհայտ է… ում էին «ընտրել» նախկին իշխանությունները «քավությսն նոխազ» կամ միթե կարելի էր Հայրենիքն ու սեփական ժողովրդին դարձնել «քավության նոխազ»…

Հ.Գ. Մի հարց է ինձ անընդհատ հետապնդում` այդ մարդիկ առհասարակ Հայրենիք ունե՞ն, թե չունեն… ու եթե ունենային` հենց իրենք իրենց պաշտոնավարման տարիներին կլուծեին Արցախի հարցը, ու ոչ թե բասնսարկու կնոջ կարգավիճակին հանահունչ «քավության նոխազներ», առավել ևս «դավաճաններ» կփնտրեյին Հայաստանում…

Ամոթը ձեր փոխարեն ամաչում և գետինն է մտնում…

(Visited 4 times, 1 visits today)