«Ադրբեջանը քրիստոնեություն է ընդունել 313 թվականին». ադրբեջանցի հյուպատոսի սկանդալային հայտարարությունը

Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը Սուրբ Ծննդի պատվին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

Հյուպատոս Աղաևը պնդում է, որ Ադրբեջանն ունի «հին քրիստոնեական ժառանգություն», որպես իր խոսքի ապացույց՝ նա օգտագործել է Արցախում գտնվող հին հայկական տաճարների լուսանկարները։

«Այս Սուրբ Ծննդյան օրը եկեք նայենք հին ադրբեջանական քրիստոնեական ժառանգության այս գեղեցիկ պատկերներին: Քրիստոնեությունը Ադրբեջան է ժամանել 1-ին դարում՝ պետական ​​կրոն դառնալով 313 թվականին։ Այսօր հարյուր հազարավոր քրիստոնյաներ ապրում են խաղաղ և ազատորեն դավանում են Ադրբեջանում»,- գրել է նա։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի վրա։

Ադրբեջանի «Սուրբ Ծննդյան բացիկ»:Այս կեղծ թվիթը պնդում է, որ գոյություն ունեն «ադրբեջանական քրիստոնեական եկեղեցիներ», և որ Ադրբեջանը քրիստոնեական պետություն է դարձել 313 թվականին»,- գրել է ANCA-ն Facebook-ում։

Նասիմի Աղաևի հրատարակած կոլաժը պարունակում է 9-րդ դարի հայկական Դադիվանքի (44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած) վանական համալիրի լուսանկարները, 10-րդ դարի հայկական Գանձասարի վանական համալիրը (Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան), վաղ միջնադարյան հայկական Ծիծեռնավանքը Քաշաթաղի շրջանում (44-օրյա պատերազմի արդյունքներով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ) և XII դարի Սուրբ Եղիշե եկեղեցին (Քիշ գյուղ):

(Visited 15 times, 1 visits today)