Հայկական մարտական կանացի գնդեր եղել են, բայց քիչ է խոսվել ու գրի առնվել. Դրանցից մեկը…

«Ամազոնուհիների կռիվը աքիլեսյան հույների հետ» ֆրանսիական մանրանկար 1285թվ։

Երևի հազվադեպ նկարանացի մարտական ուր ամազոնուհիները հաղթում են, իսկ նրանցից դարեր շարունակ վախեցել են, քանի որ կանաց մարտական գնդերը միշտ հաջող պատերազմներ են վարել։Հայկական մարտական կանացի գնդեր նույնպես եղել են, բայց քիչ խոսվել ու գրի առնվել։

Դրանցից մեկը*Սյունյաց Տիկին Բյուրեղն էր, ով իր գնդով օգնեց Բյուզանդական կայսր Հերակլիոսին ընդդեմ Սասանյան կայսրության։

Ահա ինչ է գրում Կարծեցյալ Շապուհ Բագրատունին «Պատմություն անանուն զրուցագրի» պատմագրության մեջ։

«Տիկին Սիւնեաց, որոյ անուն էր Բյւրեղ, եկն ընդ առաջ արքայի Հերակլի եւ եբարձ գանձս ոսկոյ եւ բազում ձիս եւ զջորիս Ռ. /1000/ զռեհս /զրահ/ պատերազմի եւ զէնս ոսկեկուռս. ԴՃ./400/սաղավարտս եւ Ռ. եբեր զհետ իւր արս պատերազմի։ Եւ էր նայ ԿԻՆ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ ԵՎ ՀԱՃԵՑՈՅՑ ԶԱՐՔԱՅՆ ՀԵՐԱԿԼ»։Այսինքն և զենք ու զրահ է բերել և նույնքան զինված զինվոր։Հաղթանակած տուն է վերադարձել։

Հեղ. Սուքիաս Թորոսյան

(Visited 6 times, 1 visits today)