Գողացել են 500 հազար ռուբլի արժողությամբ ներքնազգեստ

72-ամյա ռուս երգիչ եւ կոմպոզիտոր Վալերի Լեոնտեւից գողացել են ներքնազգեստ, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 500 հազար ռուբլի: Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել НТВ հեռուստաալիքի «Ты не поверишь!» հաղորդման լրագրողներին։

Հերթական թողարկման անոնսը հրապարակվել է Instagram սոցիալական ցանցի հաղորդման պաշտոնական էջում: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում։

Լրագրողները Վալերի Յակովլեւիչին խնդրել են մեկնաբանել դեպքը։ Դատելով ամենից՝ նա փիլիսոփայորեն է վերաբերել գողությանը, եւ հանցագործությունը չի ազդել նրա ամանորյա տրամադրության վրա։

«Էլ ինչ հայտնի արտիստ, որից ոչինչ չեն գողացել», — փիլիսոփայորեն նկատել է Լեոնտեւը։

 

(Visited 8 times, 1 visits today)