Հայը կրակի մեջ այրվում է և մի ձայն, մի բողոք չի բարձրացնում. Դա հայի մեռելության նշանն է, որ նա… Րաֆֆի

Հատված Րաֆֆու <<Սալբի>> վեպից, 1855թ․
«Բայց ավա՛ղ, հայ մարդու միտքը, սիրտը, կրքերը և բոլոր հոգեկան զորությունները — հավիտենիթ միշտ ճնշված լինելով մշտնջենավոր ստրկության լծի տակ, կաշկանդված լինելով առօրյա հոգսերից, վարակված լինելով դարավոր խավարի մեջ, մեռած և սասանված լինելով բռնավորի ահից և նրա սրից — երբեք և մի րոպե չեն ունեցել ազատ շունչ, և որպես ասացինք, ազատ թռիչք և ձգտողություններ…:

Եվ բնականաբար մի բան, որ միշտ կենում է անշարժ դրության մեջ, նա ապականվում է և փտում է. մի բան, որ օրըստօրե դիմում է դեպի նվազումն և դեպի ստկարություն, նա վերջապես սպառվում, ոչնչանում, և որպես հասարակաբար ասում ենք` մեռնում է…»:

«Ողորմելի ժողովուրդ» Երկար և ձիգ տարիների բռնակալության հարկը և գերությունը բարբարոս իշխանների թրի տակ ոչինչ չեն կարողացել ավելացնել այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի խոնարհություն »:

ՐԱՖՖԻ 1861 ԹՎԱԿԱՆ
«Հայը կրակի մեջ այրվում է և մի ձայն, մի բողոք չի բարձրացնում: Դա հայի մեռելության նշանն է, որ նա պատվի, ինքնասիրության և ազատության զգացում չունի: Ասում ենք մեռելության, և ոչ ստրկության, որովհետև ստրուկը գոնե իր սրտում թաքցրած ունի մի խուլ ատելություն դեպի իր բռնակալը, և հարմար միջոցում դուրս է ժայթքում:

Բայց հայը դա էլ չունի: Հայն ունի այն երազական ցնորքը, որ մենք հույս կոչեցինք, որով ապրում են, որով մխիթարվում են ծույլ և դանդաղկոտ ժողովուրդները, թե մի օր գերբնական կերպով ազատված կլինեն»:

ՐԱՖՖԻ 1881 Հատված <<Խենթը>> վեպից
Մենք հայ ենք, Աստծու անեծքը գրած է մեր ճակատի վրա: Անմիաբանությունը, երկպառակությունը, նախանձը, թշնամությունը և հազար ու մեկ այս տեսակ չարություններ շատ ժամանակներից բույն են դրել մեր հոգու մեջ, և մենք կրում ենք այդ մեղքերի պատիժը: Թշնամին մեղավոր չէ, եթե մեր մեջ սիրտ լիներ, միություն լիներ, հիմար թշնամին ի՞նչ կարող էր անել:

(Visited 474 times, 1 visits today)