Հրեա գիտնականը պնդում է, որ Իսրայելը ծնունդ է առել հայ ծագում ունեցող խմբավորումներից

Հրեա պրոֆեսոր Բորիս Մոյշեսոն Կոլամբիա համալսարանից 2001 թվականին հրապարակել է գիրք հին հայերի մասին: Այդ գրքում նա նշում է, որ հայերը գտնվում են աշխարհի ամենահին քաղաքակրթության էպիկենտրոնում:

Նա իր գրառումներում ավելացրել է նաեւ, որ Բիբլիական Իսրայելը ծնունդ է առել հայ ծագում ունեցող խմբավորումներից: Հին քաղաք Երուսաղեմը բաժանված է չորս մասերի, որոնցից են քրիստոնեական, մահմեդական, հրեական եւ հայկական հողատարածքները:

Նույնիսկ Դավթի աշտարակը գտնվում է հայկական տարածաշրջանում: Սա է պատճառը, որ պրոֆեսոր Մոյշեսոն իր գրքում նշել է հայ ազգին որպես այդ տարածաշրջանի առաջին քաղաքակրթություն:

(Visited 83 times, 1 visits today)