101-ամյա մշեցի տատի խոստովանությունը

101-ամյա մշեցի տատի խոստովանությունը.

— Նանե՛, նանե՛, էդ ինչի՞ց է, որ կոտորում ու գաղթ տեսած մշեցիք ու սասունցիք էդքան երկար կապրին, —

հարյուրմեկամյա տատին անսպասելի հարցրեց Սուսան թոռը:

— Էդ նրանից է, որ մեծ մուրազ ունինք, կուզինք նորից Էրգիր տեսնինք, արդարություն տեսնինք…

Ով մուրազ ունի, երկար կապրի, աննպատակ մարդ շուտ կմեռնի, —

թոռան գլուխը շոյեց տատն ու մեկ անգամ էլ հարցրեց՝ «Լաո՛, հաստա՞տ արդեն անկախ պետություն ունինք…

Ուրեմն, ուժեղ բանակ պիտի ունենանք, որ մզի լսին ու հարգին, թե չէ՝ դեսուդեն բարեկամ փնտրելը սուտ բան է, մենք մզի ընչի՞ կխաբինք: Մեր միակ բարեկամ մենք ինք ու մենք»:

Վրեժ Սարուխանյանի — «Էրգրականչ»

(Visited 564 times, 1 visits today)