Միջադեպ է տեղի ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ. Հայտարարություն

Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19-ի սահմաններում, ավտովթարի ձևով անվտանգային միջադեպ է տեղի ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ։

Երջանիկ պատահականությամբ Ժիրայր Սեֆիլյանը չի վնասվել։

Ձեռնպահ ենք մնում կատարվածի դիտավորության վերաբերյալ տեսակետ հայտնելուց, սակայն հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյան քաղաքական գործչի անձը, գործունեության բնույթը և ներկայիս իրավիճակի անվտանգային բնութագիրը, անհրաժեշտ համարեցինք հրապարակել սույն տեղեկույթը»։

(Visited 1 times, 1 visits today)