Հրավիրվել եմ Ոստիկանություն նոր գործով. Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրավիրվել եմ Ոստիկանություն նոր գործով

Տեղեկացնում եմ, որ այսօր նորից հրավիրվել եմ Ոստիկանություն բացատրություն տալու: Ոստիկանության ներկայացուցչի հետ պայմանավորվել ենք այսօր 18-ի սահմաններում ներկայանալ և բացատրություն տալ:

Ասեմ, որ ես պատրաստվում եմ ներկայանալ ոստիկանություն նշված ժամին, ոստիկաններին հորդորում եմ մինչ այդ չանել այն ինչը արեցին նախորդ անգամ և ինձ բերման չենթարկեն հանուն մի հոգեշեղված դավաճանի հաճույքի:

Տեղեկացնեմ նաև, որ այս պահին ես գտնվում եմ մեր գրասենյակում` արտաքին դիտման համար, ողջ օրվա ընթացքում հետս լինելու է Անտիֆեյքի թղթակիցը, այս անգամ բռնվելուց ապօրինություն անողների հասցեին հայհոյանքներս չենք փակելու և տեղադրելու ենք ամբողջությամբ:

Ողջախոհություն և տրամաբանություն եմ մաղթում մեր ոստիկանությանը մինչև նշված ժամը: Հուսով եմ շատ բան չեմ ակնկալում…
Հ.Գ. Այս ամենը համարում եմ իմ ազատ խոսքը սահմանափակելուն ուղղված շարունակական գործընթացի մի մաս և ուղղակի քաղաքական հետապնդման շարունակություն»:

(Visited 13 times, 1 visits today)