Հայաստանում կգրանցվի -26 աստիճան ցուրտ․ Եղանակը՝ առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի քսանմեկի ցերեկը, քսաներկուսի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քսանմեկի երեկոյան ժամերից ձյան տեսքով: Դեկտեմբերի քսաներկուսի

ցերեկը, 23-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի քսանմեկի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, քսանչորսին
առանձին

շրջաններում սպասվում են տեղումներ, քսանմեկի երեկոյան ժամերից ամենուրեք ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի քսաներկուսի ցերեկը, 25-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս- արևմտյան

2-5մ/ վրկ, դեկտեմբերի 21-ից 22-ին սպասվում է քամու ուժգնացում 18-ից 23մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի քսանմեկից քսանվեցը գիշերն աստիճանաբար կնվազի 14-ից 16, իսկ ցերեկը՝ տասից տասներկու աստիճանով։

(Visited 5 times, 1 visits today)