Լույսը հաստատ կթանկանա․ Հայտնի է, թե քանի դրամով

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով հոսանքի թանկացման մասին, հայտարարել է, որ սակագների վերանայման գործընթաց լինում է ամեն տարի, այս տարի ևս սեպտեմբերից սկսվել է վերանայման գործընթացը․

«Նպատակն է գնահատել ամբողջ համակարգում տեղի ունեցող գործոնային փոփոխությունները և դրանց արդյունքում հասկանալ, դրանք սպառողի սակագնի վրա ազդում են, թե՝ ոչ։ Եթե նույնիսկ չի ունենում, միևնույնն է համակարգի ընկերությունների սակագների վերանայում ամեն տարի տեղի է ունենում»։

«Այս տարի բոլոր գործոնների ուսումնասիրությունը ցույց տվեցին, որ ընդհանուր գործող սակագները եթե պահպանվեն նույն մակարդակում, համակարգում կլինի շուրջ 23, 8 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք։

Եթե սակագների բարձրացում տեղի չունենար այդ ֆինանսական ճեղքվածքի պատճառով խնդիրներ կլինեին հաջորդ տարի անխափան ու հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու մասով։

Հետևաբար ստիպված սակագների բարձրացման պետք է գնանք։ Միջին կշռված սակագինն ավելանում է 4,7 դրամով։ Միջինը բոլոր սպառողների համար այսօր հոսանքն արժե շուրջ 41 դրամ, դա 4,7 դրամով պետք է ավելանա։ Բայց այստեղ որոշակի տարբերակում կա, ըստ սպառման ծավալի՝ մոտեցումներ են կիրառվել բարձրացումները»։

Բարձրացված սակագնի մասին որոշումը կկայացվի դեկտեմբերի 29-ին, եթե որոշումը կայացվի, դա կլինի փետրվարի 1-ից։

(Visited 4 times, 1 visits today)