Ալենն ինքն իր մասին է գրել

Մինչ հանրությունը փորձում էր մարսել Ալեն Սիմոնյանի թանկարժեք ճանապարհորդությունների վիճակագրությունն ու ծախսած գումարները, ԱԺ նախագահը ստատուս գրեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մասին։

Բայց իրականում Ալենը գրեց ինքն իր մասին` զզվանք ու ցավ պատճառելով շատերին։ Ստատուսը «եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ է, ով իր դավաճանությունն ու ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես՝ ասելու և ինչ թեմա ասես՝ շահարկելու»:

Պատմում են, որ 2008 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած համաժողովրդական շարժման ակտիվիստներից շատերը չէին էլ ճանաչում Ալեն Սիմոնյանին։ Սա գալիս էր հրապարակ, մարդ էր ման գալիս, որ կանգնի կողքին ու իրեն ինչ-որ ստատուս վերագրվի։ Չէր ստացվում։

Սրան լուրջ վերաբերվողներ չկային։ Մարտի 1-ի դեպքերի մասով զանգվածային ձերբակալություններ տեղի ունեցան։ Ում ասես տանում էին բաժին, միայն թե մեկին գտնեն ու ցուցմունք կորզեն ընդդիմադիրների դեմ։ Խառը ձերբակալությունների օրերին Ալենին էլ էին տարել։

Պատմում են՝ սա այնքան էր վախեցել, որ քննիչներին իբր ասել էր, թե Սեդրակ Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի որդին, իր ընկերն է։ Խնդրել էր չծեծեն իրեն ու զանգեն Սեդրակին։ Ասում են՝ զանգել էին, ճշտել ու Ալենին բաց էին թողել։ Նաև ասում են, որ ինքը մտերիմների շրջանում հպարտացել է, թե իրեն Սեդրակն է փրկել։ Սրա մասին նույնիսկ ստատուս կա՝ հարցադրումի տեսքով, որը մինչև օրս չի հերքվել:

Մեկ այլ դրվագի մասին էլ են պատմում։ Նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրման նույն կամ հաջորդ օրը Ալեն Սիմոնյանը Մոսկվայի շքեղ հյուրանոցներից մեկում ցանկացել էր մաղարիչ անել, որ պատերազմը վերջացել է։ Ռուսաստանի որոշ հայեր, ըստ Ալենի՝ ազդեցիկ ու ստատուսով, որոշել էին ծեծել Ալենին մաղարիչի թեմա բացելու համար, իսկ նա ծլկել էր։ Փախել էր Մոսկվայից։ Այդ օրերին նրա տան մոտ հավաքվել էին միտինգավորները։ Պատմում են նաև, որ լացելով զանգել էր կին պատգամավորներին, թե հասեք, փրկեք ինձ, տանը պատսպարված հղի կնոջս էլ հետը։ Օմբուդսմենի պաշտպանությանն էր ապավինել։

Խաչատուր Սուքիասյանը, որն այսօր պաշտպանում է իր վերադասի՝ Ալեն Սիմոնյանի պերճասիրության հակումները, ոչ վաղ անցյալում լրագրողի հետ զրույցում նրան համբալ էր ասում։ Պատմում էր, որ իր աշխատողն է եղել ու չարժե, որ էդ համբալի արարքները ֆեյսբուքում իրեն վերագրվեն կամ իր անվան հետ կապվեն։ Ասում էր՝ համբալ է, էլի։ Հետո պարզվեց, որ խոպանից քաղաքականություն եկածը մնում է Գռզոյի ասածը՝ ապաքաղաքական վարքով, բարոյականության ճմրթված պատկերացումներով ու փողի, շատ փողի նկատմամբ չկշտացող քաղցով։

Աղբյուր՝ 4rd.am

(Visited 8 times, 1 visits today)