Պահանջեց «ատչյոտ». «Ռազբորկա» ՔՊ-ական հայտնի պատգամավորների միջև

Օրերս ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Սարգսյանի եւ Նարեկ Գրիգորյանի միջեւ «ռազբորկա» է տեղի ունեցել: Վերջինս «ատչյոտ» է պահանջել Սարգսյանից՝ Գավառի ՏԻՄ ընտրություններում իր կրած պարտության համար։ Կողմերի վեճն ավարտվել է քաշքշուկով։

Դեկտեմբերի 5-ին Գավառ խոշորացված համայնքում ՔՊ ցուցակը գլխավորում էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ծովագյուղցի Նարեկ Գրիգորյանը, որը, ըստ մամուլի, ինքնավնասման պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, երկար ժամանակ ձկնորսությամբ է զբաղվել եւ բնավորությամբ էլ հախուռն անձնավորություն է։

Սակայն ընտրությունների արդյունքում հաղթեց գործող քաղաքապետ, անկուսակցական Գուրգեն Մարտիրոսյանը, որն անցյալում Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ի անդամ էր։ Ընտրություններից հետո Շիշ բռնողը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե, ըստ էության, ՔՊ-ն 2 թեկնածու ուներ Գավառում։

Նրա խոսքով՝ Գավառի հաղթող թեկնածուն՝ քաղաքապետը, նույնպես հարում է ՔՊ-ին եւ վերջին ԱԺ ընտրություններին աջակցել է իշխանությանը։ Լրագրողների հիշեցմանը՝ Գավառում ՔՊ-ն իր թեկնածուն ուներ՝ Նարեկ Գրիգորյանը, Հայկ Սարգսյանն արձագանքել էր. «Այո, ունեինք մեր թեկնածուն, ստացվում է՝ 2 թեկնածու ունեինք, կարանք նաեւ այդպես մեկնաբանել»:

Նարեկ Գրիգորյանը հենց այս հայտարարության համար է «ատչյոտ» պահանջել Հայկ Սարգսյանից։ Ոմանք կարծում են, որ Հայկ Սարգսյանն ու Գնել Սանոսյանը տակից աջակցել են Գուրգեն Մարտիրոսյանին։

Հրապարակ օրաթերթ

(Visited 1 times, 1 visits today)