Խոսնակը ևս հրաժեշտ տվեց

Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակը՝ Հակոբ Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում հրաժեշտի գրառում է կատարել.

«Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս, շնորհակալ եմ լրատվամիջոցների գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության եւ այս անփոխարինելի փորձառության հնարավորության համար»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին փակ քվեարկությամբ որոշում է գործող քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու ու նրա փոխարեն քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին ընտրելու հարցը:

Հավելենք, որ Երևանու ավագանու անդամների քվեարկությամբ Հրաչյա Սարգսյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ։

Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 44 կողմ, 10 դեմ։ Քվեարկության մասնակիցների թիվը 57 է։ 3 թվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

 

(Visited 4 times, 1 visits today)