Ալեն Սիմոնյանի պատասխանը Հայկ Մարությանին՝ չուշացավ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Զզվանք ու ցավ ապրեցի՝ լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը:

Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն ու ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես ասելու և ինչ թեմա ասես շահարկելու:

Շատ բան կարող եմ ասել քո մասին, տկզա՛ր, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի, բայց էս անգամ էլ չեմ ասի, որովհետև իմ մեղքն էլ կա, իմ լռելով, իմ` քեզ պաշտպանելով՝ ի հեճուկս ամեն բանի, իմ հանդեպ քո արածների, այդ արածներին մատների արանքով նայելու պատճառով և քեզ ներելու հետևանքով, քո նման պորտաբույծը դեռ գոյություն ուներ:

Չե´մ ասի…

Դրա փոխարեն, գնա վերհիշիր քո էն 2 տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր:

Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել:

Դու Երևան ու ՔՊ խոպան էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը:

Ամոթ քեզ, տկզա՛ր:

(Visited 6 times, 1 visits today)