Միասնական բոյկոտ և ռեպրեսիաների նոր փուլ Թալինում

Արագածոտնի մարզի Թալին համայնքում երեկ 3 ընդդիմադիր ուժերի միասնական բոյկոտի արդյունքում տապալվել է Տավրոս Սափեյանի երդմնակալությունը։

Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի ճնշումների արդյունքում զիջած Կարեն Գրիգորյանի մեկ ձայնի շնորհիվ քաղաքապետ ընտրված Տավրոս Սափեյանը չի կարող օրենքով սահմանված կարգով ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:

Բանն այն է, որ «Հայք» ցուցակի առաջին համար Կ․ Գրիգորյանը չի ներկայացել երեկվա նիստին, եւ նիստը՝ քվորումի բացակայության պատճառով, չի կայացել։ Պարզ չէ, թե հետագայում այս կազմով ինչպես է ավագանին աշխատելու:

Մյուս կողմից՝ 3 խմբակցությունները` «Զարթոնքը», «Մեր համայնքը» եւ «Հայքը», դիմել են դատարան` վիճարկելով Սափեյանի «ապօրինի» ընտրությունը:

3 ուժի համատեղ հայտարարության համաձայն, ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը չէր կարող ընտրվել համայնքի ղեկավար, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից: Եթե դատարանը բավարարի հայցը, ապա օրենքի ուժով նրանց թեկնածուն կդառնա համայնքապետ։ Իհարկե, եթե իշխանությունը նոր ռեպրեսիաներ չիրականացնի։

Հրապարակ

(Visited 29 times, 1 visits today)