Ստացվում է` Փաշինյանը չի վստահում Ռոմանոս Պետրոսյանին. Ինչ է կատարվում

Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը նոր կադրային փոփոխություններ է կատարել ՊՎԾ-ում: Մասնավորապես՝ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի տեղակալ է նշանակվել ԱԱԾ պետի նախկին տեղակալ, 2020 թվականի հուլիսին այդ պաշտոնից հեռացած Ռոբերտ Բազիկյանը:

Բազիկյանի հեռանալուց հետո մամուլը գրում էր, որ վերջինս կարող է նշանակվել մարզպետ, այդպիսով Փաշինյանը կշարունակեր իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի ավանդույթը՝ ուժայիններին տեղավորելով մարզպետարաններում:

Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, Բազիկյանի տեղը ոչ թե մարզպետարանն էր, այլ ՊՎԾ-ն, որը վերջին շրջանում դարձել է բավականին լուրջ ռեպրեսիոն գործիք իշխանությունների ձեռքում:

Ռոմանոս Պետրոսյանին գործուղղելով ՊՎԾ՝ Փաշինյանը հայտարարեց, որ վերջինս պետք է դառնա իր աչքերը պետական կառավարման համակարգում:

Պետրոսյանի նախորդից՝ Տիգրան Ուլիխանյանից, Փաշինյանը, ըստ էության, դժգոհ էր, քանի որ նրան չէր հաջողվում «կեղտ գտնել» ընդդիմադիր համայնքապետերի և նույնիսկ Փաշինյանի այն յուրայինների տակ, որոնց Փաշինյանը ՊՎԾ ստուգումներով յուրահատուկ մեսիջներ էր հղում:

Պարզից էլ պարզ է, որ երկար տարիներ ուժային բլոկում աշխատած Բազիկյանը շատ ավելի լավ կարող է փորել անցանկալի համայնքապետերի և պաշտոնյաների տակ, մի բան, ինչն այդքան անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին:

Ստացվում է` Փաշինյանը չի վստահում Ռոմանոս Պետրոսյանին և «ստրախովկայի» համար վերջինիս տեղակալ է նշանակում ստաժավոր ԱԱԾ-ականի, ով, ըստ վարչապետի, ավելի լավ կկատարի իր առջև դրված խնդիրները:

(Visited 4 times, 1 visits today)