Մերժված առաջարկներ… Աննա Մանուչարյանը դստեր մասին և ոչ միայն

BRAVO.am-ի հետ զրույցում Աննա Մանուչարյանը խոսել է ստեղծագործական դադարի, Միացյալ Նահանգներ այցի, դստեր նկարահումների եւ Հունաստան մեկնելու պլանների մասին Մերժված առաջարկներ

«Քարե դարդ» սիթքոմի ավարտից հետո առաջարկներ եղան, որոնք մերժեցի. չէի ուզում հեռանալ արդեն հարազատ դարձած հեռուստաընկերությունից: Առաջիկա եթերաշրջանի համար նոր ծրագրեր եւ նախագծեր կան, իսկ մինչ այդ վայելում էի ամառային արձակուրդները:

Այցելություն ԱՄՆ Գարնանը հյուրախաղերով Միացյալ Նահանգներում էինք: Շատ կարեւոր է, թե առաջին անգամ ում հետ ես շրջում տվյալ երկրով: Մեզ դիմավորեցին Վաչեի ընկերները՝ «Դեմք» շոուի տղաները, ոը աննկարագրելի ձեւով, անշահախնդիր

կազմակերպեցին մեր հանգիստն ու շրջագայությունը: Այնտեղ անցկացրած մեր տասն օրերը շատ հետաքրքիր ու լեցուն անցան: Դստեր մասին Առօրյաս հիմնականում Արփիի հետ է անցնում: Աղջիկս խաղում է «Նվագախմբի երեխաները»

մյուզիքլում. միասին նկարահանման ենք գնում եւ
այլն: Նկարահանման հրապարակում հաճախ չեմ լինում, ուզում եմ՝ ինքնուրույն լինի, իր վրա վերցնի ողջ պատասխանատվությունը: Այս շրջանում նրա զբաղվածությունը մեծ է:

«Ասացին` պետք է փորձել» Երբ իմացանք, որ մանկական մյուզիքլի համար քասթինգ է հայտարարվել, Արփիին ճանաչողներն ասացին՝ պետք է փորձել, քանի որ պարում է, երգում ու նվագում: Անընդհատ հետաձգվում էր, ի վերջո
մասնակցեցինք, եւ Արփին ընտրվեց:

Երազում է Աղջիկս մեծ ոգեւորությամբ է մասնակցում նկարահանումներին: Որպես ծնող՝ ուրախ եմ, որ նրա օրը հետաքրքիր եւ լեցուն է անցնում, վոկալի եւ պարի լրացուցիչ պարապմունքների է հաճախում, մոտիկից ծանոթանում նկարահանման ընթացքին: Չեմ կարող ասել՝ հետագայում դերասանուհու կարիերան կընտրի, թե ոչ. այժմ պարուհի դառնալու մասին է երազում:

Դեպի Հունաստան Ճիշտ է՝ ԱՄՆ-ում լավ հանգստացել ենք, բայց Արփիի հետ որոշել ենք առաջիկայում եղբորս մոտ՝ Հունաստան, գնալ: Այս պահին պարզապես Երեւանի հետ կապող կարեւոր գործ ունեմ, որը թույլ չի տալիս ճամփորդել:

(Visited 11 times, 1 visits today)