Ձերբակալվեց նախկին գլխավոր շտաբի պետը

Գերմանիայում ձերբակալվել է Վրաստանի զինված ուժերի ԳՇ նախկին պետ Գեորգի Կալանդաձեն։ Ձերբակալությունն իրականացվել է վրացական իշխանությունների խնդրանքով։

Այս մասին հայտնում է վրացական Mtavari Arkhi ՀԸ-ն, հղում տալով պաշտոնաթող գեներալի հարազատների եւ մտերիմների փոխանցած տեղեկություններին։

Գեներալ Կալանդաձեն, ըստ հաղորդման, ձերբակալվել է 2012 թվականին Վրաստանի քաղաքացի Էլբերդ Կոբերիձեին կտտանքների ենթարկելու եւ խոշտանգելու հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում։

Պաշտոնական Թբիլիսին, սակայն այս մասին դեռ մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Գեորգի Կալանդաձեն Վրաստանի ԶՈՒ ԳՇ-ն ղեկավարել է 2012 թվականի հոկտեմբերի 8-նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում՝ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու օրոք։

Հրապարակ օրաթերթ

(Visited 3 times, 1 visits today)