Հայկ Մարությանը կամ նախկինների հետ… Կամ կլքի երկիրը…

mitq.ru-ն գրել է. Այս օրերին ակտիվ քննարկվում է Երևանի քաղաքապետարանի «Իմ Քայլը» դաշինքի անվստահության նախաձեռնությունը քաղաքապետ Հայկ Մարությանին։

Օրեր առաջ Հայկ Մարությանը հայտարարություն տարածեց, որ որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունի, բայց սրան զուգահեռ Հայկ Մարությանը ՔՊ-ից դուրս գալու դիմում գրելուց հետո «Իմ Քայլը» դաշինքի ավագանու անդամներին հայտնել է, թե մյուս ընտրություններին միայնակ է գնալու՝ առանց ՔՊ։

Այն, որ Հայկ Մարությանը օրեր անց այլևս չի լինի քաղաքապետ, սրանում էլ կասկած չկա, բայց ․․․
Բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ու՞մ հետ է պատրաստվում Հայկ Մարությանը մասնակցել մյուս ընտրություններին։

Հաշվի առնելով քոչարյանականնների ծպտյալ գործելաոճը, այն որ քոչարյանական թեկնածուներից շատերը թաքցնում են Ռոբերտ Քոչարյանի հետ կապը, Հայկ Մարությանը եթե անգամ որոշի մասնակցել առաջիկայում սպասվող Երևանի քաղաքապետի ընտրություններին, ապա ամենայն հավանականությամբ վերջինիս թիմը կձևավորվի ծպտյալ քոչարյանական կադրերով, որովհետև դաշտում փաստացի այլ անձինք ու ուժեր չկան, դժվար թե Մարությանը ընտրությունների գնա ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի կամ ՀՀԿ-ի հետ։

Ամեն դեպքում սպասվող ընտրություններին մասնակցելու դեպքում Հայկ Մարությանի թիմակիցները կլինեն նախկինները, որոնց հենց ինքը սև էր անվանում։

Կամ, եթե Հայկ Մարությանը որոշի, որ չի մասնակցելու առաջիկայում սպասվող Երևանի քաղաքապետի ընտրություններին, ապա նա ամենայն հավանականությամբ կլքի երկիրը՝ տեղափոխվելով իրեն արդեն վաղուց հարազատ դարձած Չեխիա, որտեղ այս տարիների ընթացքում հասցրել է տասնյակ անշարժ գույք ձեռք բերել։

Թերևս պաշտոնանկությունից հետո դժվար է պատկերացնել, ու Հայկ Մարությանն էլի կհագնի կանցի շորերը ու կդառնա «Սուպեր Մամա»։
Պաշտոնանկությունից հետո դերասան Հայկոյին 2 ելք է մնում՝

գնալ ընտրությունների նախկինների հետ լքել երկիրը, ու վայելել այս ընթացքում Չեխիայում կուտակած ապրուստը

(Visited 5 times, 1 visits today)