ՀՐԱՏԱՊ. Գերիներ են վերադարձել

Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ Հայաստանին է հանձնել 10 հայ զինծառայողի, այս մասին հայտնում է Ադրբեջանի բանտարկյալների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական ​​հանձնաժողովը։

Այս մասին տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով Ադրբեջանի Գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովին։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման արդյունքում, նաև Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի ղեկավարի երկկողմ հանդիպման արդյունքում՝ Եվրամիության միջնորդությամբ, Հայաստան է տեղափոխվել 10 հայ զինծառայող։

Նշվում է, որ նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։

(Visited 3 times, 1 visits today)