Կամ միգուցե իրո՞ք այլանդակ եմ, ես չգիտեմ. Հովիկ Աղազարյան

Երևի նրան սխալ տեղեկություններ են հասել, որ ես այլանդակ եմ կամ միգուցե իրո՞ք այլանդակ եմ, ես չգիտեմ:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի` այսօր իր հասցեին արված մեկնաբանությանը:

«Ես՝ ի տարբերություն նրա, նրա մասին բարձր կարծիքի եմ: Երևի նրան սխալ տեղեկություններ են հասել, որ ես այլանդակ եմ կամ միգուցե իրո՞ք այլանդակ եմ, ես չգիտեմ:

Կամ նրա չափանիշներով եմ ես այլանդակ: Բայց ես նրա մասին բարձր կարծիքի եմ՝ որպես հայ մարդու, նաև ինչ-որ տեղ որպես քաղաքական գործչի»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր դիտարկմանը, թե այս խորհրդարանի պատգամավոր Հովիկ Աղազարյանին շատ հաճախ իր հետ են համեմատում, արդյոք ինքը նմանություն տեսնում է իրենց մեջ, Գալուստ Սահակյանը պատասխանել էր.

«Գիտեք, յուրաքանչյուր մարդու պիտի տանեն, մի այլանդակի հետ համեմատեն, Գալուստ Սահակյանը մնում է Գալուստ Սահակյան»:

(Visited 17 times, 1 visits today)