Բայց չգիտես ինչու 2018-ին գրեթե ամբողջ ազգը դուրս եկավ փողոց եւ «տուն ճանապարհեց» Սերժին էլ, սերժացուներին էլ

Սերժին, որ լսես, մինչև 2018 թվականը Հայաստանում տարին 12 ամիս օգտոստոս էր, արևը 31 աստիճանի վրա դրած էր, սաղ լավ էր, բայց չգիտես՝ ինչու… Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը գրում է. Սերժ Սարգսյանին, որ լսես, մինչև 2018 թվականը Հայաստանում տարին տասներկու ամիս օգտոստոս էր, արևը երեսունմեկ աստիճանի վրա դրած էր, բոլոր հայերի հագը Հյուգո Բոս էր, Սևանա լիճը օվկիանոս էր,

պարտքով փողն էլ առանց տոկոս էր ․․․ սաղ լավ էր … մենք էլ երևի դրախտում էինք ապրում, տեղյակ չէինք։ Բայց չգիտես ինչու 2018-ին գրեթե ամբողջ ազգը դուրս եկավ փողոց եւ «տուն ճանապարհեց» Սերժին էլ, սերժացուներին էլ, Սերժի ստեղծած արժեհամակարգն էլ։

ՀԳ․ Պատմությունը վերաշարադրելու հարցում Սերժը չի հաջողելու, իսկ սեփական ինքնագնահատականը բարձրացնելու համար միշտ կարող է դառնալ առնվազն ՀՀԿ-ի նախագահ։

Ի դեպ, նույն Սերժն էր, որ ՀՀԿ-ն էլ արժեզրկեց ու հասցրեց այս օրվան։

(Visited 4 times, 1 visits today)