Լեւոն Շիրինյանը հայտարարություն տարածեց

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարծես հստակ է դառնում Ռուսաստանի մտադրությունների խորքը.

ՆԱՏՕ-ի հետ կիսել Արևմտյան ուղղության տարածքները՝ առաջին հերթին կլանելով Ուկրաինան, Այսրկովկասը վերակլանել ՆԱՏՕ-ի ամենաագրեսիվ պետություն Թուրքիայի հետ, գլխավորապես քրիստոնեական քաղաքակրթության բնօրրան Հայաստանը (դավադրությունը սկսել է Բրեստ-Լիտովսկում, հեռավոր 1918թ. Մարտի 3-ից, զոհաբերելով ՀՀ շահերը Հայաստանի տարածքը շարունակաբար. վերջինը Արցախյան պատերազմում, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կոալիցիայով):

Իսկ Կենտրոնական Ասիան` ՆԱՏՕ-ական Թուրքիայի ու իրեն պոտենցիալով ճզմող Չինաստանի հետ:

Արևմուտքը որևէ կերպ որևէ տեսանկյունով չպիտի ընդառաջ գնա ու հագուրդ տա Կրեմլի հիտլերա-ստալինյան ձգտումներին, իսկ որպես զոհ դիտվող ժողովուրդները` սադրանքներին:

Վերակրկնվող Մյունխեն չի լինելու. Պուտինն իր երկվորյակ Հիտլերը չունի»:

(Visited 3 times, 1 visits today)