Թուրքիայում առնվազն 22 մարդ է մш հшցել ալկոհոլային թունավորումից

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում առնվազն 22 մարդ է մահացել ալկոհոլից թունավորման հետևանքով: Այս մասին գրում է swissinfo-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

Հաղորդվում է, որ նրանցից 11-ն օտարերկրացիներ են, ևս 16 մարդ գտնվում է հիվանդանոցում, որոնց շրջանում ևս կան օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց ազգությունը չի նշվում։ Թունավորման գործի հետաքննության շրջանակում 4 մարդ է ձերբակալվել։

Նշվում է, որ Թուրքիայի իշխանություններն Ամանորի նախաշեմին համազգային օպերացիա են սկսել՝ կանխելու կեղծ ալկոհոլի արտադրությունը, արդեն առգրավվել է մի քանի հազար լիտր կեղծ ապրանք։

Լրատվամիջոցը նշում է, որ կեղծ ալկոհոլի օգտագործման հետևանքով մահացությունները Թուրքիայում հազվադեպ են,

սակայն հիմա երկրի բնակիչները բախվել են ալկոհոլային խմիչքների աննախադեպ գնաճի ու հարկերի, դրա համար ավելի հաճախ են ընտրում էժան ալկոհոլ կամ տնային պայմաններում զբաղվում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։

 

(Visited 4 times, 1 visits today)