Անհավանական պատմություն. Այս մարդուն 6 տարին մեկ հարվածում էր կայծակը, մինչև…

Ինքը Ուոլտեր Սամերֆորդն է ` զինվորական, ում բախտը կայծակի հարցում մեղմ ասած չէր բերում։

Ամեն բան սկսվեց 1918 թվականին, երբ մայոր Ուոլտերը պատրաստվում էր թշնամու հարձակմանը ու հանկարծ նրան հարվածեց կայծակը։ Ուոլտերի ոտքերն ամբողջովին պարալիզացվեցին և նա ստիպված էր թողնել զինվորականի իր կարիերան։

1924 թվական, Կանադա։ Սամերֆորդը որոշեց, որ պետք է անպայման ձկնորսության գնա։ Նա հանգիստ ափին նստած ձկների շարժին էր հետևում, երբ անսպասելիորեն կայծակը հարվածեց նրան ու նրա ամբողջ աջ կողմը պարալիզացվեց։

Նորից 6 տարի անց` 1930 թվականին, Ուոլտերը, չնայած կյանքի դժվարություններին ու պարալիզացված վիճակին, որոշեց դուրս գալ Վանկուվերում զբոսնելու։ Հենց այդ ժամանակ էլ կայծակը երրորդ անգամ հարվածեց խեղճ տանջվածին ու այս անգամ արդեն վերջնական։ Ուոլտերն ամբողջովին պարալիզացվեց, իսկ արդեն 2 տարի անց մահացավ։ Թվում էր` գոնե այն աշխարհում նա հանգիստ կգտնի, սակայն…

1936 թվական։ Փոթորիկն ու կայծակը որոշել էին գրոհել Կանադան։ Ուոլտերի գերեզմանատունը ևս բացառություն չէր, սակայն կայծակի թիրախը կրկին Ուոլտերի գերեզմանն էր։ Կայծակի հուժկու հարվածից նրա գերեզմանաքարը պարզապես մի քանի մասի բաժանվեց ու բոլորը սկսեցին արդեն վստահ լինել, որ Սամերֆորդը 6 տարին մեկ կայծակ գրավելու վատ <<սովորություն>> ուներ։

Եթե երբևէ Ձեր կյանքն անիմաստ համարեք, պարզապես հիշեք այս պատմությունն ու թող ձեր սրտին թեթևություն իջնի))

Փաստապատեց Անիկ Մարգարյանը

patum.am

(Visited 5 times, 1 visits today)