Թիրախում քաղաքական գործիչներ են․.. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին անգամ Հայաստանը՝ որպես պետություն, հայտնվել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են ծրագրեր՝ ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար։

Հայտնաբերվել է Մետայի-Ֆեյսբուքի եւ Սիթիզենլաբի կողմից։ Թիրախում քաղաքական գործիչներ եւ մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է Cytrox լրտեսական սոֆտը։

Թե ում են վարակել, ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով, որոնք նմանակել են իրական կայքերի, օրինակ՝ youtu-be[.]net՝ sms-ների եւ մեսենջերներից ուղարկված հաղորդագրությունների միջոցով»։

(Visited 7 times, 1 visits today)